Պատմություն

Գործարանի հիմնադիր Մելիք Մանուկյանը
գործարանի կառուցման մեջ ներդրել է իր՝ մշեցուն հատուկ անսպառ հայրենանվիրությունը, աշխատասիրությունը, հոգատարությունն ու նրբաճաշակությունը՝ նվիրելով մեզ բնության իրական հրաշագործություն։
Հայրենիքի և ժողովրդի հանդեպ
սիրո, ստեղծելու, արարելու և ղեկավարելու արվեստի շնորհիվ 1989 թ-ին Մելիք Մանուկյանը ստեղծեց իր առաջին ապակե տարաների գործարանը, որի խրոխտ շարունակությունը եղան հզոր արծիվի հայացքի տակ հառնած ճերմակ խոյանքները։
Նրա պրպտող և ստեղծագործ միտքը հղանում է, ինչու չէ, գինով կյանք, ոգի և բովանդակություն տալ իր ստեղծած ապակե տարաներին։ Վայոց Ձորի Աղավնաձոր գյուղի և Արարատյան դաշտավայրի արևահամ Սև Արենի, Ոսկեհատ, Կանգուն և այլ խաղողի տեսակներից է սկիզբ առնում մեր առեղծվածային պատմությունը։